taronparsamyan


Տարոն Պարսամյանի բլոգը


Թատրոն, թե քաղաքականություն
taronparsamyan
Բազմաչարչար հայ ժողովուրդը շատ արհավիրքներ է տեսել: Մեր պապերը դարերով կռիվ են տվել ամենտարբեր մշակութային և ռազմական տրամաչափ ունեցող ցեղերի հետ:
Արդյունքում այսօր ցանկացած հայի սրտում վիշտ կա, որ գալիս է դարերից: Շատ հայերի ենթագիտակցության մեջ նստած է բողոքն ու տագնապը, ծայրահեղականությունն ու դժգոհությունը:
Ամենից սոսկալին այն է, որ մեզանում կան հայեր, որոնք օգտագործում այդ հանգամանքը քաղաքական նպատակներով: Ամերիկա հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ քաղաքական դաշտը թատրոնի պես մի բան է, ուր գործիչները խաղում են դերեր: Բայց արի ու տես, որ մեր երկրում կա պատրաստի մի դեր, որ միշտ ծափահարող ունի:
Այն  բողոքող ու  հայի` դարերից եկած վիշտը քաղաքական նպատակներով շահարկող սրիկայի դերն է: Ով կստանձի այդ դերը գարնանը ... Կարծում եմ  ավանդական բողոքող դերասանները ներկայումս նայում են իրական կշիռ ունեցող գործիչների ձեռքերին և եթե հարմար բան կպնի, հնարավոր է տենց վիզ դրած չբողոքեն էլ: Ամեն դեպքում մահու չափ անտանելի է հանգամանքը, որ Վարդան, Նարեկ, Մոնթե և Վազգեն ... ծնած ժողովորդի հոգեվիճակից օգտվում են ճիճուները զուտ սեփական ամբիցիաները բավարարելու համար:

P.S Քանզի բողոքողները սիրում են մեր 20-ամյա երկիրը համեմատել հարուրամյա պետականության փորձ ունեցող տերություների հետ, ես էլ այս տողերը որոշեցի գրել այդ ֆորմատի մեջ.
Եթե շատ առաջադեմ երկրներում նստացույցի ժամանակ առաջնորդը գիշերը մուղամով թռնում է, ոստիկանությունը ցրում է ցույցը:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Կլինի արդյոք ադրբեջանական դրոշը հայկական փուչիկի վրա
taronparsamyan
puchikԱյսօր Ֆեյսբուքում մի կրեատիվ  event  նկատեցի, որը դուրս շատ եկավ: Կարծում եմ բացառիկ իրադարձություն է լինելու: Հաճելի է, որ արդեն Հայաստանում էլ են զարգանում նման գեղեցիկ, իմաստալից և ամենակարևորը համամարդկային թեմաներ շոշափող նախաձեռնությունները:
Ինչևէ այս ամենը հետաքրքիր է, սակայն հոդվածիս ամենաինտրիգային ասելիքը ներկայացնելու համար նախ նկարագրեմ նախաձեռնության բովանդակությունը: Կազմակերպիչները հայտարարում են.<< Հենց այն պահին, երբ ՆՈՐ ՏԱՐԻՆ մտնում է ԵՐԿԻՐ մոլորակ, աշխարհի ոչ մի պետություն դեռ չի դիմավորում ՄՈԼՈՐԱԿԻ Ամանորը, քանի որ 180° միջօրեականը ամբողջովին գտնվում է Խաղաղ օվկիանոսում (բացառությամբ Տոնգ կղզին): Այդ պահը համապատասխանում է Երևանի ժամանակով դեկտեմբերի 31-ի ժ.15:00-ին: 15:00-ին ՆՈՐ ՏԱՐԻՆ ՄՏՆՈՒՄ Է ԵՐԿԻՐ:
Այս տարի   մենք առաջինն ենք դիմավորելու ԵՐԿՐԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ և ցանկություն ենք հղելու ամբողջ աշխարհին, որ 2012 թվականը ԵՐԿԻՐ ՄՈԼՈՐԱԿԻ համար լինի ՍԻՐՈ և ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ տարի: Ճիշտ ժ.15:00-ին Հս. Պողոտայից երկինք են բաց թողնվելու 240 երկրների դրոշներով ճախրող ճերմակ փուչիկներ: >>
 Անխոս հոյակապ է, հիանալի, բայց իր մեջ բավական ինտիգային հարց է պարուանկում այս նախաձեռնությունը:
Հարց, որ հետաքրքրել է հայ օգտատերերից մեկին, որը event-ի պատին գրել  էր, թե արդյոք այդ երկրների ցանկում լինելու Է Ադրբեջանը:
Մինչ event-ը արագորեն տարածվում է ֆեյսբուքով և ժամ ժամի վրա ավելանում են մասնակիցները, սրտի տրոփյունով սպասենք կազմակերպիչների պատասխանին:
Ասել է թե <<Չտենամ Ձեր դրոշը, մեր փուչիկի վրա :Դ >>:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Երիտ. խորհրդարանում շրջանառվող մուտիտները
taronparsamyan
երիտ խորհրդարանՕրերս ՀՅԴ-ի PR գործիք հանդիսացող ԶԼՄ-ներից մեկով վերոնշյալ կուսակցության՝ <<Երիտ խորհրադարանի>> ջահել պատգամավորները մի մազալու ինֆորմացիա էին տարածել:
Ասենք տեսել էինք զրպարտություն կամ քաղաքական մուտիտ, բայց այսքան փնթի կազմակերպված չէինք սպասում:  Ջահել պատգամավորները, իրենց առաջին քայլերն անելով, միգուցե դեռևս չեն յուրացրել նման երևույթների շատ նրբություններ:
Խնդալու հայտարարության մեջ ասվում էր. <<ս/թ դեկտեմբերի 9-ին Երիտասարդական խորհրդարանի արտահերթ նիստում ներկայացրել է օրենսդրական նախաձեռնություն, որով սահմանվում է վարչական պատասխանատվություն ՀՀ խորհդանիշների անարգման, տարբերակիչ շեղումների հայտանբերման դեպքերում: Նաև խոսվում էր այն մասին, որ Երիտասարդական խորհրդարանի “Հանրապետական”-ի   անդամները ամեն կերպ փորձում էին արգելակել նման առաջարկության անցկացումը >> :
 Բնականաբար նման անմակարդակ ձևով ՀՀԿ-ական իրենց գործընկերների վրա <<բոչկա գլորելու>> ռազմավարությունը դատապարտվեց անհաջողության և բոլորը հասկացան, որ շրջանառության է թողարկվել չստացված քաղաքական մուտիտ:
Հետո էլ պարզվեց, որ այդ օրինագիծը ընդունվել է այն պարագայում, երբ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում <<Երիտ խորհրդարանում>>: Այսինքն, եթե   նրանք իրոք չցանկանային, ապա այդ օրինագիծը ընդհանրապես չէր ընդունվի:
Կարծում եմ ամոթ է ԶԼՄ-ն օգտագործել նման առիթներով և նման <<մելկի>> լծակներ ունենալու պարագայում: Եթե բանը հասնի ՀՀԿ-ի հետ   լծակներով մրցելուն, կարծում եմ, շատ քաղաքական ուժեր կմնան իրենց իսկ առաջ քաշած <<խնդիրների տակ>>:
P.S.
Շուկայի առաջատարին ճակատային գրոհ անելուց առաջ ՀՅԴ-ական ջահել պատգամավորներին խորհուրդ կտամ ընթերցել Էլ. Ռայսի և Ջեկ Տրաուտի <<Դիրքավորում>> գիրքը:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Լևոնը հաղթելույա
taronparsamyan
հաղթանակԵս միշտ էլ հպարտացել եմ նրանով ու հավատացել եմ, որ նա հաղթելու է: Նա իր կյանքում բազմաթիվ փորձությունների միջով է անցել, հաղթահարել է շատ ու շատ խոչընդոտներ: Պրոֆեսիոնալ գործունեության ոլորտն, որն նա է ընտրել, կարծում եմ մեր երկրում բավական կայացել ու զարգացել է հենց նրա շնորհիվ: Առաջ ես չէի հասկանում, թե որքան մեծ է նրա ներդրումը միջազգային հարթության վրա մեր երկրի հեղինակության առաջմղման և ներկայացման հարցում: Այսօր կան մարդիկ, որոնք շատ բանից տեղյակ չլինելով ու իրենց կարճ խելքին զոռ տալով, պնդում են, որ նրա ավանդը վերոնշյալ հարցում իրականում այդքան էլ մեծ չէ: Երեկ ես մի քանի ժամ անշարժ նստած մտածում էի նրա կատարած քայլերի շուրջ և անընդհատ կրնկում էի մտքումս, որ Լևոնը հաղթելու է... Tert.am-ում պատահաբար նկատել էի, որ ուղիղ, ինտերնետ կապով հնարավոր է հետևել Լևոն Արոնյան - Լյուք Մքշեյն շախմատային հանդիպմանը, որը ընդանում էր, եթե չեմ սխալվում Լոնդոնում: Արոնյանը որակային և ժամանակային առավելություն ուներ, սակայն մրցակցի բախտը բերեց և անհրաժեշտ քայլերի քանակը լրանալուց հետո րոպեների որոշակի քանակ ավելացվեց: Ցավոք սրտի տեղյակ չեմ, թե ինչպես է ավարտվել խաղը կամ գուցե դեռևս չի ավարտվել, սակայն այստեղ դա չէ կարևորը... Այստեղ առավել առանցքային և հետաքրքիրն այն է, որ Արոնյանի և Մքշեյնի խաղը իմ մեջ գաղափարական հեղաշրջում կատարեց: Լևոն և հաղթել, <<հաղթելու է>> կամ <<հաղթելու ենք>> ինձ համար անհամատեղելի բառերը ես արտաբերեցի միասին: Երկար եմ մտածել այն մասին, թե ինչու է նման ստերիոտիպ առաջացել մոտս, սակայն չեմ գտել պատասխանը: Մի գուցե ինչ որ Լևոնի եմ ճանաչել մանուկ հասակում, որ մեծ-մեծ հա խոսացել է, որ ինքը հաղթելույա մեր մանկական խաղերից ասենք զիլինայի ժամանակ, բայց չէ տենց ինչ որ բան չեմ հիշում: Ամեն դեպքում շնորհակալ եմ Լևոն բարեբախտաբար Արոնյանից, որ բարձր է պահում մեր հայկական այդ գեղեցիկ անվան բրենդը, քանզի այն ամենից շատ հիմա դրա կարիքը ունի:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Ուղեղներս մի՛ բռնաբարեք
taronparsamyan
բռնբարել ուղեղՕրեր առաջ լուրեր տարածվեցին այն մասին, որ պետական համապատասխան կառույցը լաբորատոր փորձաքննության էր ենթարկել ֆիրմաներից մեկի արտադրած կաթնամթերքը և բացահայտել էր «ստաֆիլոկոկ» բակտերիա: Անմիջապես քաղաքում խոսակցություններ սկսեցին այն մասին, որ վերը չնշված ֆիրմայի արտադրանքից օգտվելը հղի է առողջական պրոբլեմներով: Ամոթից գետինը մտնելու և սխալները շտկելու փոխարեն, ֆիրմայի տնօրինությունը անցավ <<ուղեղ բռնաբարելու>> հայտնի ռազմավարությանը: <<Ուղեղ բռնաբարելու>> պրոցեսը, դա մի (որքան էլ որ տարօրինակ է)  ոչ սեռական կապ է <<բռնաբարողի>> թույլ և անհաջող փաստարկի և ինֆորմացիան ստացողի գիտակցության միջև: Այն մեգափաստարկը, որը բերել է <<բռնաբարող>> կողմը հետևյալն է, թե իբր շոու սարքողը եղել է Սննդամթերքի անվտնագության պետական տեսչության պետը, քանի որ լրանում էր վերջինիս պաշտոնավարման 100-րդ օրը և այդ կապակցությմաբ նա որոշել է ինչ որ բաներ անել:
Նույնիսկ հասարակ մուտիտ անելու կարգապահություն չունեցող կառույցը փորձում է ապացուցել հանրությանը, որ իրենց կազմակերպած արտադրությունը համապատասխանում է ընդունված չափանիշներին:
Միակ դրական փաստը, որ կարելի է արձանագրել այս ուղեղաբռնաբարային պրոցեսների մեջ այն է, որ  սննդամթերքի անվտնագության հարցերով զբաղվող կառույցը օպերատիվ արձագանք է տվել քաղաքացու ահազանգին և կասեցրել է դժբախտություններով հղի արտադրանքի իրացմումը: 
Հուսանք, որ <<բռնաբարող>> կողմը շուտով կընդունի իր սխալը և կկատարելագործի իր արտադրական միջավայրը՝ չնայած հեղինակություն վերականգնելու և սպառողների ուշադրությունը գրավելու համար այլևս շատ դժվար կլինի:




Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Այսօր հաշվել են պատգամավորների գլուխները
taronparsamyan
ԱԺԱյսօր անսպասելիորեն տեղեկացա, որ հաշվել են պատգամավորների գլուխները, ընդ որում, հաշվողը վերջում ինքն իր գլուխնել է հաշվել: Բնավ էլ չեմ զառանցում հարգելիներս, պարզապես պատիվ եմ ունեցել   դիտելու այն հոլովակը, որը տեղադրել եմ ներքևում: Հոլովակում իհարկե անտանելի ու անընդունելի տեսարաններ կան, սակայն կարծում եմ այս ամենի նկատմամբ անտարբեր լինելն էլ ավելի անտանելի է: Նման երևույթները ահազանգ  են իշխանությանը, իսկ ընդդիմադիր մամուլը միշտ անխնա շահարկում է՝ քաղաքական դիվիդենտներ վաստակելով: Ինքս հանդիսանում եմ Հայաստանի Հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության  անդամ և հպարտ եմ այդ փաստի առթիվ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում այսօր կիրթ և բանիմաց երիտասարդների մի հսկայական բանակ կա, որը պատրաստ է տեսնել և քննադատել նաև սեփական սխալները: Պետք չէ խաբվել և կաղապարվել ինքնանպատակ քաղաքական շահարկումներով և պետք է գիտակցել, որ յուրաքանչյուր երկրի հզորագույն քաղաքական ուժերն էլ ունենում են նմանատիպ միջադեպեր:
 Ցավով ուզում եմ նշել, որ զվարճալի հումորային հաղորդում է հիշեցնում, այսօրվա ԱԺ-ից ստացված հոլովակը: Առաջարկում եմ դիտել և քննադատական մոտեցում ցուցաբերել նման երևույթների նկատմամբ: Անկախ իշխանական կամ  ընդդիմադիր լինելուց յուրաքանչյուրս պարտավոր ենք անտարբեր չլինել պետական արժեքների նկատմամբ, իսկ ահա ԱԺ-ն, հարգելիներս, պետականության կարևորագույն խորհրդանիշներից է: Ամոթ , հազար ամոթ:
 
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Նրա մորը մինչ օրս հիշատակում են շատերը
taronparsamyan
հիտլերՄարդկությունը շատ դաժանությունների է ականտես եղել:
Երկրորդ համաշխարհային պատերազմը աչքի ընկավ առավել դաժանությամբ և մարդկային մեծաքանակ զոհերով: Ադոլֆ Հիտլերը, ով Ֆաշիստական Գերմանիայի ֆյուրերն էր, իր բթամիտ կերպարով ոգևորվել և ոգևորել էր մի քանի տասնյակ միլիոն մարդկանց: Իր փուջ գաղափարների ամենաակտիվ և ինտենսիվ պրոպագանդման ընթացքում, կարծում եմ, նա չէր մտածում, թե խաղի վերջում , էն ամենավերջում ի՜նչ հաստ <<պրոբլեմի>> էր հանդիպելու:  Այս ամենից բացի, կարծում եմ, նա չէր էլ մտածում, թե իր, այսպես կոչված,  գաղափարների տարածման ընթացքում , որքան մարդ էր ամբողջ աշխարհում օրական հիշատակում իր մորը` ամենատարբեր իրավիջակներում: Արդարացի կլինի, եթե մտածեք, թե ինչ իմաստ ունի այսքան տարիներ անց քննարկել գրողի տարած հիստերիկ Հիտլերի մորը հիշատակողներին ու մի բան էլ հոդված պատրաստել: Համաձայն եմ, բայց հավատացեք այն տողերը, որոնք այսօր կարդացի, ինձ նորից ու նորից ստիպեցին հիշատակել նրա բազմաչարչար մորը ու ասեմ բավական մազալու ու գռեհիկ իրաիճակներում, ինչի մասին բնակաբար մանրամասն չեմ պատմի: Մեջբերեմ տողերը որոնք ընթերցել եմ.
<<Այն ազգերը, որ իրենց չեն ազատագրում հրեաներից, կործանվում են: Առավել հայտնի օրինակներից է պարսիկների կործանումը, ազգ, որ ժամանակին այնքան հպարտ էր և որ այժմ նույնքան ողորմելի գոյություն է պահպանում, որպես հայեր>>: Ադոլֆ Հիտլեր
  Մի պահ նենց ափսոսացի, որ Ադոլֆին ողջ չեն հասցրել բերման ենթարկել կարմիր բանակի զորքերը: Պատկերացնում եք, թե ինչ կլիներ նրա հետ, եթե հայտնվեր   պատերազմի ընթացքում շատ զրկանքներ կրած, երկար ժամանակ սեքսով չզբաղված հաղթանակած տղերքի ձեռքում: Կամա թե ակամա, այսօրվա գրառումս իր մեջ այլ երանգներ է պարունակում և բարկությունս այնքան շատ է, որ չեմ կարծում ճիշտ կլինի մտքովս անցածը ամբողջությամբ փոխանցեմ հոդվածիս: Ավելի լավ է մեջբերեմ մի աֆորիզմ, որը բավական հստակ նկարագրում է Հիտլերին:

<<Տխմարը մի առավելություն ունի խելոքի հանդեպ, ինքն իրենից մշտապես գոհ է>>: Նապոլեոն

Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Տաքսիստների քաղաքագիտական վերլուծությունները
taronparsamyan
таьиԳրեթե յուրաքանչյուր քաղաքացու հայտնի է, որ միջին տաքսին Երևանում վերցնում է կիլոմետրի համար 100 դրամ:
Նորմալ է...
Ահա քչերին է հայտնի, որ քաղաքում արդեն կան տաքսիստներ, որոնց մոտ գործում է իրացման խթանման գործառույթների և բոնուսների ճկուն համակարգ: Հաճախորդը, վճարելով միևնույն գինը, ստանում է նաև անվճար-պարտադիր քաղաքագիտական խորհրդատվություն կյանքի դպրոցում էփված, չգիտես թե խի Պուծինի մասին շատ կոնկրետ ինֆորմացված վարպետից:
Ուշագրավ է, որ Մասկվաներում նախկինում բազմաթիվ բիզնեսներ ունեցած տաքսիստները ակամայից դուրս են մղվում մրցակցային պայքարից, քանի որ սեփական բրենդի չափից շատ առաջմղումը հակառակ էֆեկտ թողեց և ի վերջո եկել է շուկայի դարաշրջանը, որտեղ հաղթում են այն կազմակերպությունները, որոնք լավագույնս կարողանում են գրավել սպառողների սրտերը: Ինչևէ, անդրադառնանք նոր բոնուսային համակարգին: Քաղաքագիտական այս յուրահատուկ թրեյնինգները ունեն հետևյալ առանձնահատկությունները.
  1. Թրեյները գտնվում է անկեղծ էմոցիոնալ կացության մեջ և արտահայտում է մտքեր ի խորոց սրտե:
  2. Թրեյների հետ չհամաձայնվելը հղի է բազմաթիվ վտանգներով:
  3. Դասընթացի ժամանակ ցանկալի է օգտագործել <<հա բա ինչ այ ախպեր>>, <<երգիրը երգիր չի>>, <<բախտա, բախտ>> արտահայտությունները:
  4. Հաճախորդին խորհուրդ չի տրվում հարցնել, թե թրեյները ինչ որակավորում ունի նման դասընթաց կազմակերպելու համար:
Վերադառնանք Պուծինի թեմային: Բոլոր թրեյներների վարքագծում կարելի է նկատել աշխարհի հիերարխիկ բուրգի ընկալման խնդալու մի մոդել: Ընդ որում իրենք բերում են հավաստաի փաստարկներ բուրգի գագաթի մասին և թրեյներներից յուրաքանչյուրի   ամենամոտ բաջանաղներից մեկի  հորեղբոյր ավագ եղբոր ընկերոջ բանակի ընկերը լինում է գագաթի մերձավոր շրջապատից:
Նման տաքսիստները ներքաղաքական վերլուծությունների այնպիսի գիտակներ են, որ չեն էլ ուզում անդրադառնալ՝ համարելով ցածր լեվլ իրենց համար: Հա, ի դեպ, վերևում մի աձանձնահատկություն մոռացա նշեմ. նախընտրական շրջանում վերոնշյալ դասընթացների ակտիվություն է նկատվում և սլացիկ աճ, դասընթացները մասնակի շեղումներ և մուտիտներ են պարունակում Լևոնի ցույցերի հաջորդող օրերին, սակայն քաղաքագետ տաքսիստների ինստիտուտը էս վերջերս սկսել է այդ աղբյուրին էդքան էլ չվստահել:
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Բամբասանքին տիրապետելու արվեստը կամ իմիջ-մեյքինգը ջիգյարով երկրներում
taronparsamyan
բամբասանքի արվեստըԻմիջ-մեյքերները վկայում են, որ գոյություն ունի քաղաքական գործչի իրական և կաղապարված իմիջ:
Ի՞նչ ասել է վերոնշյալը:
Պատկերացրեք Դուք խոշոր քաղաքական գործիչ եք ԱՄՆ-ի պես երկրում և շուկան, որտեղ ներկայացնում եք Ձեր քաղաքական ապրանքը, բաղկացած է մի քանի հարյուր միլիոն մարդուց. բնականաբար ոչ բոլորը պատիվ կունենան Ձեզ հետ անձամբ ծանոթ լինելու, նույնիսկ ոչ բոլորը պատիվ կունենան ծանոթ լինելու Ձեր ծանոթների, ծանոթների ծանոթներին...
Ի՞նչ է ստացվում...
Բազմաթիվ մարդիկ Ձեր անձնական կերպարը ընկալելու են ԶԼՄ-ներից: Այսինքն Ձեր կաղապարված կերպարը (կախված, թե ինչպես կկաղապարեն Ձեր կերպարը վճարված իմիջ-մեյքերները) բավական մեծ կշիռ կունենա Ձեր իրական կերպարի համեմատ, քանի որ ընտրազանգվածի ահռելի մասը բաղկացած է Ձեր ծանոթների, ծանոթների, ծանոթներին ճանաչելու պատիվ չունեցողներից: 
Իսկ այժմ, որքան էլ որ դժվար լինի, պատկերացրեք, թե Դուք ազդեցիկ քաղաքական գործիչ եք Հայաստանի նման բնակչության թվով փոքր, բայց հոգեպես մեծ, ջիգյարով երկրում. մի կողմից Ձեզ նվիրված մասնագետները կաղապարում են Ձեր իմիջը, մյուս կողմից Ձեզ մոտիկ կանգնած ցանկալի կամ տհաճ տարբեր աղբյուրներից արտահոսում է իրական ինֆորմացիա Ձեր մասին: Գիտեք, ի՜նչ դաժան դրության մեջ են հայտվում Ձեր <<կերպարը շինողները>>:
Հակառակ գնալով դասական կերպարաշինության արևմտյան կանոններին՝ մեր շինարարները ստիպված են լինում մոդելի մեջ հետաքրքիր փոփոխություններ ներդնել: Այստեղ մնում է հասարակական բամբասանքին տիրապետելու կանոններ մշակել, քանզի եթե մեծն ինֆորմացիան բերնեբերան տարածվեց էլ անիմաստ է ԶԼՄ-ների միջոցով շինարարությամբ զբաղվելը: Պարզապես պետք է տիրապետել մուտիտի հիմունքներին, այո, խնդրում եմ չզարմանալ, հենց մուտիտի հիմունքներին: Մուտիտը բավական լուրջ հասկացություն է, այն առաջացել է դեռևս անհիշելի ժամանակներում և վարկած կա որ չի էլ վերանալու:
Ամփոփելով անհետաքրքիր հոդվածս ուզում եմ մեջբերել մի աֆորիզմ.
<<Ով չգիտի ճշմարտությունը, նա ուղղակի հիմար է: Իսկ ով գիտի այն և ասում է սուտ է, նա հանցագործ է>>: Բրեխտ
Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources

Welcome to LiveJournal
taronparsamyan


Circle.Am: Rating and Statistics for Armenian Web Resources


?

Log in